|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել` դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Խնդիրը բոլորիս է մտահոգում, քննարկումն օգտակար կարող է լինել, բայց ոչ սիրողական մակարդակով եւ տեսախցիկների առջեւ: Միգուցե` փակ քննարկում, որպեսզի տեսախցիկների գայթակղություն չլինի»:
Բագրատյանը դրական արձագանքեց:
Նշենք, որ դրամի արժեզրկման, գնաճի թեմայով արտահերթ նիստ հրավիրելու մասին հայտարարել են ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները` միասին: