|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան:
Կառավարութան վերահսկողական և իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը և տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար: Թե ի՞նչն է իշխող վերնախավին դրդում մտածել Արմեն Մովսիսյանին պատժելու մասին առայժմ դժվար է կոնկրետ ասել»,- գրում է թերթը և հավելում, որ ներկայումս նախկին նախարարը Սերժ Սարգսյանի խորհրդականն է: