|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժառանագություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը միշտ չէ, որ կարող է իր մտածածն ու զգացածը հայտնել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հարցին, թե ինչո՞ւ է եռյակը լռում, նա հենց այդպես էլ պատասխանեց` չի կարող արտահայտել կարծիքը հրապարակայնորեն, սակայն դրա մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այս հարցին պատասխանեց` իրենց գործն է, իրենք են այդպես որոշել: Իսկ նրա կարծիքով` գուցե ասելիք չունեն և նպատակահարմար չեն համարում երկու շաբաթը մեկ մարդկանց հրապարակում հավաքել:
Այս զրույցի ընթացքում, սակայն, Ա. Բախշյանը երկու նախադասություն ասաց` «Րաֆֆից բացի, ո՞վ կա այնտեղ ընդդիմադիր», «Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց միասնականության և պատանդն է իր կոչի»: Այլ մանրամասներ և պարզաբանումներ տալ նա չցանկացավ: