կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-29 12:10
Քաղաքական

Հորանց տուն է. Հրայր Թովմասյան

Հորանց տուն է. Հրայր Թովմասյան

Ազգային ժողովին 2015 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 4 միլիարդ 560 միլիոն դրամ: Այս մասին Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

 

Նա հավելեց, որ ԱԺ-ն շատ կարիքներ ունի, սակայն լսում է վարչապետի հորդորն ու տեղավորվում այնքանի մեջ, որքան հատկացվել է: Նաև նշեց, որ կփորձեն եկող տարի տեղավորվել հատկացված բյուջեի մեջ ու լուծել սանհանգույցների ու կաթսայատան խնդիրը, որն առաջնահերթ է:

 

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց` ասելով, որ 95 տոկոսով կառավարության նախագծերն են ընդունվում, հինգ տոկոսով՝ ԱԺ-ինը, քանի որ խորհրդարանի իրավաբանական վարչության աշխատողների թիվը, մասնագիտական պատրաստվածությունն ակնհայտորեն զիջում են կառավարության ռեսուրսին, այնինչ` պատգամավորը քաղաքական մարդ է, քաղաքական որոշում է կայացնում, ու սխալ է այն մոտեցումը, որ «պատգամավոր է, թող ինքը օրենք գրի»:

 

Հրայր Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց իր մասնագիտական ունակությունները ներդնել, ինչին Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Դուք մեր աշխատակազմի ղեկավարն եք, մեր շահերը պիտի պաշտպանեք: Արդարադատության նախարարության մասով պարոն Մանուկյանը թող մտահոգվի»:

 

«Դե, հորանց տուն է»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը: