|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր կառավարության մոտ էին հավաքվել հաշմանդամ եւ արդեն թոշակառու օդաչուները, որոնք պահանջում են վերականգնել հաշմանդամության համար վճարվող փոխհատուցումները:
Պետական առաջադրանք կատարելիս՝ աշխատանքային գործունեության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ու ավիացիոն այլ մասագետները մինչև 2006թ. կառավարությունից որոշակի գումարային փոխհատուցում են ստացել, սակայն արդեն 8 տարի է, ինչ կառավարության որոշմամբ՝ փոխհատուցում այլևս չեն ստանում:
«120-ից ավելի հաշմանդամ օդաչուներ էինք, հիմա ողջ է 59-ը: Մենք գումար չունենք, որ դեղորայք գնենք, ի վիճակի չենք աշխատել, դրա համար էլ պահաջում ենք փոխհատուցումը վերականգնել: Պետության համար աշխատել ենք, որ նույն պետությունը մեր անտերությա՞ն մատնի»,-ասում էին ներկաները:
Մանրամասները՝ տեսանյութում: