|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ՌԴ Դաշնային խորհրդին՝ Ուկրաինայում ռուսական զորքի կիրառումը թույլատրող որոշումը չեղյալ համարելու առաջարկով:
Ведомости-ն, սակայն, գրում է, որ անգամ Դաշնային խորհրդի համաձայնության դեպքում Պուտինը չի զրկվի Ուկրաինա զորքեր մտցնելու իրավունքից:
Բանն այն է, որ Ռուսաստանում մինչ օրս գործում է թույլտվություն, որը Դաշնային խորհուրդը 2009-ին տվել էր Դմիտրի Մեդվեդևին: Այդ ժամանակ Մեդվեդևը, ով երկրի նախագահն էր, ստացել է «սահմաններից դուրս զինված ուժերն օպերատիվ օգտագործելու անժամկետ իրավունք»:
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ այդ թույլտվությունը շարունակում է գործել, այն վերանայելու առաջարկ չի եղել: