կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-24 20:02
Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունիսի 25-26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, հունիսի 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին հարավ-արևմտյան է` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ին կնվազի 2-4 աստիճանով, հունիսի 26-29-ին նույնքան կբարձրանա:

 

Երևանում հունիսի 25-26-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հունիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: