Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Երեկ իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտարարեց որ իրենք ամերիկյան առաջարկը մերժել են, քանի որ տեսել են ինքնիշխանության զիջման վտանգ։
Իսկ մինչ այդ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն պատրաստվում է 100 տարով վարձակալել Հայաստանով անցնող ճանապարհը, Հայաստանում կոնկրետ ազդեցության վերլուծաբանները, մեկնաբաններն ու «քաղաքագետները» իրար հերթ չտալով սկսեցին սա ներկայացնել որպես փրկօղակ։ Ավելին, հակառակ տեսակետն արտահայտողներին էլ սկսեցին պիտակավորել, թե բա ֆոբիաներ ունեք միջանցք բառից։
Իհարկե այլ հարց էր, թե ինչքանո՞վ հնարավոր էր ամերիկյան այդ առաջարկի իրագործումը գործնական հողի վրա, անտեսելով բոլոր այն շահերը, որոնք անցնում են տարածաշրջանով, իսկ կարևորագույն հարցը հենց այն էր, թե այդ դեպքում ինչպե՞ս է արտահայտվելու ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը այդ տարածքի նկատմամբ։ Այս երեք սկզբունքների արտահայտումը ենթադրում է ՀՀ օրենքների ամբողջական և առանց բացառությունների տարածում իր տարածքի վրա։ Ու էստեղ առաջ էր գալիս հարց` օրինակ` ՃՏՊ-ի դեպքում ո՞ր երկրի օրենսդրությանն համապատասխան պետք է տեղի ունենա քննություն, իսկ տվյալ ճանապարհի վրա հանցագործության փաստի քննությունը ո՞ր կողմը պետք է կատարի և այլն...։
Ակնհայտ է, այս մարդկանց խնդիրը այլ տեղում էր` ի՞նչ էլ առաջարկեր ԱՄՆ-ն, հայկական սեգմենտի այդ հատվածը պարտադրորեն պիտի պաշտպաներ, անկախ նրանից, սպասարկո՞ւմ է տվյալ առաջարկը ՀՀ ազգային-պետական երկարաժամկետ շահերը, թե՞ ո'չ։
Այնպես չէ, որ իշխանությունների խոստովանությունն էր անհրաժեշտ համապատասխան եզրակացություն անելու համար, պարզապես նույնիսկ իշխանությունները ստիպված եղան ընդունել, որ խախտվում է ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը»։