|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության` Ստամբուլից ընտրված պատգամավոր Սըրը Սյուրեյա Օնդերը «Հաբերթյուրք» հեռուստաալիքով հեռարձակվող «Դեմ առ դեմ» հաղորդման ընթացքում բարձրացրել է Ստամբուլում գտնվող «Դիվան» հյուրանոցի կառուցումից առաջ տվյալ վայրում եղած հայկական գերեզմանատան քարերի հարցը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Պատգամավորը պնդել է, թե հայկական գերեզմանոցից տեղաշարժված մարմարե գերեզմանաքարերը Թաքսիմ հրապարակի զբոսայգու կառուցման ժամանակ օգտագործվել են այգու ճանապարհների համար:
Սըրը Սյուրեյա Օնդերը, նշելով, որ Ստամբուլի Բեյօղլու և Թաքսիմ շրջաններն այն ժամանակ լիուլի են եղել գերեզմաններով, նաև շեշտել է, թե «Քոչ» ընկերությունը` ի նշան հայ հանգուցյալների և ներկայում ապրող վերջիններիս զավակների հարգանքի, գոնե պետք է մի փոքրիկ սյուն տեղադրի հյուրանոցի այգում: