կարևոր
895 դիտում, 18 ժամ առաջ - 2025-07-25 15:29
Հասարակություն

Մեզ մեր հացից կտրում են կոնկրետ, կիսելով, կտոր-կտոր հանում են այս ոլորտից․ վարորդ

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող մարդատար փոքր ավտոմեքենաների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում։ Բանն այն է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել , որով արգելվել է այդ ավտոմեքենաների կայանումը Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մինչև Հանրապետության հրապարակ։  Ակցիայի ժամանակ վարորդները ստորագրահավաք կազմակերպեցին՝  ձևակերպված դիմումները հասցեագրելով ՀՀ Ոստիկանապետին ու Երևանի քաղաքապետին՝  պանաջելով իրենց նախկին կայանատեղիներից հեռացնել դեղին գծանշումները, և թույլ տալ կայանել իրենց մեքենաները մինչև դիմումների պատասխան ստանալը։ Ըստ ակցիայի մասնակիցների՝  հիշյալ որոշման արդյունքում 50-60 ընտանիք մնում է առանց օրվա եկամուտի։