Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանի։
Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ կարևորելով նրանց այցը համայն հայության հոգևոր կենտրոն իբրև սիրո և հավատարմության դրսևորում Սուրբ Էջմիածնի նկատմամբ: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ուխտագնացությունը Հայաստան ներշանչանքի աղբյուր պիտի դառնա հայորդիների համար՝ դժվարին այս ժամանակներում առավել զորանալու իրենց հայրենանվիրումի և եկեղեցասիրության մեջ։
Ամենայն Հայոց Հայրապետը պատգամեց ուխտավորներին ամենայն ջանք ի գործ դնել իրենց համայնքի պայծառության, զավակների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի շենացման համար։