Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։
«Հավատարիմ Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իմ պատմական հանձնառությանը, ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը»,-ասված է սոցիալական ցանցերում տարածված նրա պաշտոնական հայտարարության մեջ։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ այսօրվա առաջնահերթությունը Գազայում պատերազմի անհապաղ դադարեցումն է, բոլոր պատանդների ազատ արձակումը և քաղաքացիական բնակչությանը լայնածավալ մարդասիրական օգնության տրամադրումը։
Խաղաղությունը հնարավոր է, հայտարարել է նա, բայց պահանջում է քայլեր երկու կողմերից էլ՝ ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում, Գազայի անվտանգություն և վերակառուցում, ինչպես նաև կենսունակ պաղեստինյան պետության ստեղծում, որը կճանաչի Իսրայելը և կնպաստի ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։
«Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մեր ուժերի է բխում՝ իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին՝ ապացուցել, որ դա հնարավոր է», -ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը միաժամանակ հայտարարել է, որ նամակ է ուղարկել Պաղեստինի ինքնավարության նախագահին՝ վերահաստատելով այդ ուղղությամբ առաջ շարժվելու իր վճռականությունը։