|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ը մտադիր չէ ճանաչել Պաղեստինի ազգային վարչակազմը որպես Պաղեստին պետություն. ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մեր քաղաքականությանը համապատասխան` մենք անփոփոխ շարունակելու ենք այն կոչել Պաղեստինի վարչակազմ այնքան ժամանակ, քանի դեռ բանակցությունների ճանապարհով համաձայնություն ձեռք չի բերվել որոշակի սահմաններով պետության ստեղծման մասին»,- ասել է նա` մեկնաբանելով Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի` վերջերս ստորագրած հրամանը` Պաղեստինի ինքնավարությունը Պաղեստին պետություն կոչելու մասին:
Ըստ Նուլանդի` չի կարելի պետություն ստեղծել հռետորությամբ, անվանումներով ու պիտակներով. տեղեկացնում է Интерфакс-ը: