Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Հրապարակ»-ը գրում է․
«Սեպտեմբերի 20-ին ՔՊ-ն համագումար է հրավիրել, որի ընթացքում, ինչպես գիտենք, ղեկավար մարմին` նոր վարչություն է ընտրվելու։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, գործող 15 հոգանոց կազմն ընդլայնվել է 5-ով, կանանց քվոտան է մեծացել։
Մոտավոր հայտնի է, թե ովքեր են ընդգրկվելու նոր վարչության կազմում, ավելի ճիշտ՝ ում է դուրս թողնելու այդ կազմից Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես տեղեկացրել ենք, պատվիրակներ է գործուղել տարածքային կառույցներ, որ ուղղորդեն, թե ում է պետք ընտրել վարչության անդամ։ ՔՊ-ում գրեթե կասկած չունեն, որ իրենց այն կուսակիցները, որոնց անձնական կյանքը դարձել է հանրային քննարկման առարկա, տեղ չեն գտնելու վարչության կազմում, իհարկե, մեկ-երկու բացառությամբ:
Օրինակ, գրեթե վստահ են, որ չնայած պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կաշվից դուրս է գալիս հակաեկեղեցական հարցազրույցներ եւ ընդդիմությանը քլնգող հայտարարություններ անելով, սակայն նա չի լինելու վարչությունում։
Ի դեպ, նա եւ Հերիքնազ Տիգրանյանն այն ՔՊ-ականներն են, ովքեր սկզբից մինչեւ վերջ կարդացել են Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը եւ խմբակցության ներսում վրդովմունք հայտնել, թե ինչպես կարելի է այսքան խուժան, այսքան անբարոյական լինել»։