Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող մարդատար փոքր ավտոմեքենաների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում։ Բանն այն է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել , որով արգելվել է այդ ավտոմեքենաների կայանումը Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մինչև Հանրապետության հրապարակ։ Ակցիայի ժամանակ վարորդները ստորագրահավաք կազմակերպեցին՝ ձևակերպված դիմումները հասցեագրելով ՀՀ Ոստիկանապետին ու Երևանի քաղաքապետին՝ պանաջելով իրենց նախկին կայանատեղիներից հեռացնել դեղին գծանշումները, և թույլ տալ կայանել իրենց մեքենաները մինչև դիմումների պատասխան ստանալը։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ հիշյալ որոշման արդյունքում 50-60 ընտանիք մնում է առանց օրվա եկամուտի։