|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Երեկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը News.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Գառնիում հունիսի 18-ին Կենտրոնական բանկը կորպորատիվ միջոցառում է անցկացնելու:
«Հարավարեւելյան եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում համերգային միջոցառում է լինելու, իսկ վերջում` արդեն ֆուրշետ: Ավելի քան 300 հյուր է լինելու, այդ պատճառով էլ ժամը 17:00-ից տաճարը փակ կլինի այցելուների համար»,- ասել էր ՊՈԱԿ-ի ղեկավարը:
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Պետրոսյանը լուսանկարներ է տեղադրել ԿԲ-ի՝ այսօր կայանալիք կորպորատիվ միջացառումից՝ «Համեցեք Գառնի` ռեստորան» մակագրությամբ:



