Փոխարժեքներ
22 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ռուս հայտնի քաղաքագետ, քաղաքագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը, անդրադառնալով Պուտինի՝ Ֆրանսիա կատարելիք այցին, Facebook-ի իր էջում գրել է, որ Պուտինին հնարավոր է առևանգեն Ֆրանսիայում:
«Պուտինը պատրաստվում է մեկնել Նորմանդիա՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ափ իջնելու 70-ամյակի տոնակատարությանը: Սակայն, կարծում եմ, հարկավոր չէ, որ նա մեկնի այնտեղ, քանի որ, դատելով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի համարձակ գործողություններից, վտանգ կա, որ ՌԴ նախագահին կարող են առևանգել: Միջազգային օրենքների վրա նրանք վաղուց խաչ են քաշել: Կարծում եմ, որ Վաշինգտոնում խելոք ուղեղները մտածում են, որ Պուտինին առևանգելու դեպքում Մոսկվայում կարող է պետական հեղաշրջում տեղի ունենալ, և նոր իշխանությունները լիովին համամիտ լինեն Վաշինգտոնի հետ»,- գրել է նա: