|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ըստ Սահմանադրության` ԿԲ նախագահ նշանակվում է հանրապետության նախագահի առաջարկությամբ, ԱԺ-ի կողմից` վեց տարի ժամկետով: Հանրապետության նախագահը ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրել է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը:
Նա ԱԺ նիստում նախ շնորհակալություն հայտնեց նախագահին իր հանդեպ վստահություն տածելու և իր թեկնածությունը ԿԲ նախագահի պաշտանում կրկին առաջադրելու համար:
«Գիտակցում եմ, որ հնարավորություն եմ ստացել շարունակելու ծառայել մեր ժողովրդին և ստանձնում եմ մեծ պատասխանատվություն ՀՀ քաղաքացիների, ՀՀ նախագահի, խորհրդարանի և ԿԲ անձնակազմի առաջ»,- ասաց Արթուր Ջավադյանը:
Ներկայացնելով նախորդ վեց տարիների` ԿԲ գործունեությունը` նա նշեց, որ հետճգնաժամային ժամականահատվածում ԿԲ-ին հաջողվել է ոչ թե հակադրել, այլ համադրել Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված գների կայունության նպատակադրումները` որպես առաջնահերթություն դիտարկելով ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը: