|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աֆղաստանի որոնողափրկարար ծառայությունները ավարտում են մայիսի 2-ին Բադախշան շրջանի Խոբո Բարիկ գյուղում տեղի ունեցած երկու խոշոր սողանքի զոհերի որոնողական աշխատանքները: BBC-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ տեղական իշխանությունների գնահատմամբ՝ այլևս անիմաստ է շարունակել որոնել զոհերի մարմինները:
Վերջին տվյալներով փրկարարներին հաջողվել է գտնել զոհերի ավելի քան 350 մարմին: Իշխանությունների հաշվարկով՝ զոհերի ընդհանուր թվը չպետք է գերազանցի 500-ը, թեև ավելի վաղ հայտնվում էր 2000 զոհի մասին:
Բադախշանի իշխանությունները մտավախություն ունեն, որ սեղանքները կարող են կրկնվել, քանի որ տաածաշրջանում չեն դադարում հորդառատ անձրևները: Տարհանվել է մոտ 4000 մարդ: