|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տավուշի մարզում Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի վրա տեղի ունեցած խոշոր սողանքի հետեւանքով անհայտ կորածները ներկայումս 5 հոգի են:
Armenia Today-ի տվյալներով` որոնողական աշխատանքները շարունակվում են: Սակայն անընդհատ տեղացող անձրեւն ու ակտիվ սողանքը դժվարացնում են փրկարարների աշխատանքը եւ թույլ չեն տալիս գործի դնել մեխանիզմները: Դեպքի վայրում որոնողական աշխատանքներն իրականացվում են ձեռքի գործիքներով:
Սողանքի հետեւանքով 130 մետր երկարությամբ եւ 60 մետր բարձրությամբ հողազանգվածը թափվել էր ճանապարհին եւ անանցանելի դարձրել այն: Ականատեսների խոսքերով` այն տեղի էր ունեցել, երբ Վրաստանից Հայաստան եկող բեռնատար մեքենան վթարի էր ենթարկվել, որի պատճառով էլ ճանապարհին մեքենաներ էին կուտակվել: