|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան։
Հիվանդանոցներում 11 վիրավոր կա։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և բնական ռեսուրսների ու էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Սոյլուն լրագրողներին հայտնել է, որ պայթյունի հետևանքով ածխահանքում գտվող անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ հայտնի է նրանցից 15-ի գտնվելու վայրը։