|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երիտասարդական միության վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 127 անդամներ:
ՕԵԿ Երիտասարդական միության նախագահ Արմեն Գևորգյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու` ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշման հիմնավորումներն ու դրդապատճառները: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երիտասարդական միության վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը իշխանական կոալիցիային այլևս մաս չկազմելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՕԵԿ քաղաքական խորհրդի հիշյալ որոշման հավանություն էր տվել նաև ՕԵԿ-ի Երևանի կառույցը: