|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ռուսական քաղաքական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից: Դրա պատճառների թվում նշվում է այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողացել ապագա կառավարության ձևավորման հարցում պայմանավորվածության գալ ԲՀԿ-ի հետ։
Ըստ նույն աղբյուրների, նոր վարչապետի պաշտոնում նշանակվելու է մինչև օրս ամենաքիչ քննարկված ու ամենապակաս հավանական համարվող թեկնածուներից մեկը ոչ ՀՀԿ-ից։ Թե կոնկրետ ով մեզ չհաջողվեց պարզել։ Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ չնշանակվելու լուրն ուրախությամբ է ընկալվել նաև Աժ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցություններում։ ՀԱԿ և ԲՀԿ անդամները մտահոգված էին, որ եթե վարչապետ դառնար Հովիկ Աբրահամյանը, իրենք կաշկանդված կլինեին կառավարությանը քննադատելու հարցում, և իրենց ընդդիմադիր կերպարը կասկածի կենթարկվեր։
Մինչդեռ, ցանկացած այլ տարբերակի դեպքում, նման խնդիր չի առաջանա»,- գրում է «168 ժամ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։