|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանի համար անակնկալ էր վարչապետի հրաժարականը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Չգիտեմ, թե ինչու նա հրաժարական տվեց: Ես չեմ կարծում, որ հասունացել էր վարչապետի հրաժարականի պահը, որովհետև նորմալ հունով աշխատում էինք: Բայց ինչ պատահեց, պատահեց»: Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականի գործում քառյակի գործողությունները դեր չեն ունեցել:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը կարծում է, որ վարչապետի պաշտոնը կապ ունի տաժանակիր աշխատանքի հետ, և ինքը, մոտ մեկ տարի լինելով նախարար ու տեսնելով վարչապետի աշխատանքը, չէր ցանկանա, որ իր ամենամտերիմ մարդն անգամ աշխատեր որպես վարչապետ:
Յուրի Վարդանյանի համար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն ընդունելի է: Իսկ երկրի վատ վիճակը նա չի կապում կառավարության վատ աշխատանքի հետ, այլ այն հանգամանքի, որ Հայաստանը ունի վատ աշխարհագրական դիրք, միայն օդային ճանապարհ: «Ում էլ ուզում ես` բեր, ամենալավ քաղաքական գործչին էլ բերես, միևնույն է, եթե մենք ունենք էս աշխարհագրական վատ դիրքը, մեր խնդիրները բարվոք չեն լուծվի»,- կարծիք հայտնեց նա: