|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երկուշաբթի՝ մարտի 24-ին` ժամը 13.00-ին, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում (Իսահակյան 36) կբացվի ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Կարեն Մկրտչյանի բուժմանը։
Կցուցադրվեն բուհի ուսանողների, դասախոսների աշխատանքները։ Միջոցառման ժամանակ ցանկացողները կարող են նաև հանգանակություն կատարել: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 27-ը։
Բարեգործական ակցիան կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։