|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մալաթիա վարչական շրջանում։ Պոլիկլինիկայի տարածքում բնակվող մարդիկ «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության անունով մի ավտոմեքենայի միջից, հավանաբար աշխատակիցներ, իջել են մեքենայից եւ սկսել են մի քաղաքացու հետ զրուցել, իսկ ավելի ուշ զրույցը վերածվել է ծեծի։ «Ինգո-Արմենիա»-ի աշխատակիցները բռունցքներով եւ ոտքերով հարվածներ են հասցրել քաղաքացուն։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։ Սակայն միայն տեղեկացանք, որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: