|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Իմ գաղափարները պարարտ հողի վրա են ընկել, այս հարցի կապակցությամբ կա քաղաքական ու մասնագիտական մոտեցում, կարծում եմ՝ արժե շարունակել թեմայի քննարկումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք ուժի մեջ է իր՝ Հայաստանը Արևելյան Հայաստանի Հանրապետություն կոչելու առաջարկը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ իր առաջարկը նաև լավ առիթ էր` անդրադառնալ պատմության որոշ էջերի: Նրա խոսքով՝ խնդիրը որևէ առաջարկություն առաջ մղելու մեջ չէ, այլ հանրային քննարկումների առիթ ստեղծելը, ինչն իրեն հաջողվել է: