|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արմեն Մուշեղյանը գրում է.
«Սևրի դաշնագրի 100 ամյակին ընդառաջ:
2020թ օգոստոսի 10-ին լրանում է Սևրի դաշնագրի /օգոստոսի 10/ և ԱՄՆ նախագահ` Վուդրո Ուիլսոնի իրավարար վճռի /նոյեմբերի 22/ 100 տարին:
Թեկուզ այս համավարակի շրջանում պետք է կազմակերպել համաշխարհային հեռավար-օնլայն խորհրդաժողով, գիտաժողով և սիմպոզիումներ, այս երկու հզոր փաստաթղթերը կյանքի կոչելու համար:
Հատուկ ուղերձներ ԱՄՆ Նախագահին, Ֆրանսիայի, Գերմանիայի և մյուս բոլոր երկրների ղեկավարներին:
Սա պետք է լինի բոլորիս քաղաքական առաջիկա առաջին հերթի ռազմավարությունը:
Սիրելի ընկերներ, հայրենակիցներ, երկրի ղեկավարություն, քաղաքական գործիչներ, պատմագետներ և ազգային կառույցներ և կուսակցություններ ընդունեք, որ սա կարևորագույն շրջան է մեր ազգի և պետության համար և բոլորիս պարտքն է պատմական այս շրջանը հաջողությամբ հաղթանակելը, հակառակ դեպքում սերունդները մեզ երբեք չեն ների:
Համայն աշխարն ու արդարամիտ պետությունները պետք է մասնակից լինեն ու վերջապես հաղթանակի Արդարության իրավարար վճիռը:
Պետք է չեղարկվի նաև 1921թ լենին-աթաթուրք 25 տարով կնքված հակահայ պայմանագիրը, որ գործում է արդեն մոտ 100 տարի:
Չի կարելի բաց թողնել պատմական և քաղաքական այս պահը»։