|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չարբախի Արարատյան 62/2 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները հիմնավոր կասկածներ ունեն, որ իրենք վճարում են սպառած էլեկտրաէներգիայից ավելի շատ: Նրանք մի քանի անգամ փորձարկումներ են իրականացրել` անջատել են տան լույսերը, իջել առաջին հարկ, ուր գտնվում են հաշվիչները, և տեսել, որ հաշվիչի ցուցիչը պտտվում է: Նրանք շատ հաճախակի են տեսնում իրենց թաղամասի էլեկտրիկին մուտքում` թե' առավոտյան ժամը 7-ին, թե' երեկոյան ժամերին: Բնակիչների կասկածների մասին նույն էլեկտրիկն ասում է. «Ուրեմն այդքան եք սպառել, որ այդքան հաշիվ է եկել»: