|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սահմանամերձ 31 համայնքների բոլոր այն ուսանողները, որոնք առաջին կուրս են հաճախելու, կօգտվեն երկու առավելությունից` ուսման վարձի 10 տոկոս զեղչից և վարձը վճարելու անհատական գրաֆիկից: Այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ արտոնություններից կարող են օգտվել բացառապես կառավարության որոշմամբ «առանձնացված» 31 համայնքների այն ուսանողները, որոնք դպրոցն ավարտել են տվյալ գյուղում:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ այն ուսանողները, որոնք առաջին կուրսում կհաղթահարեն ՄՈԳ-ը, երկրորդ կուրսում նրանց ուսման վարձը կզեղչվի 20 տոկոսով: «Այս պահին մեզ դիմել է արդեն 140 ուսանող»,- ասաց նախարարը:
Ի դեպ, նա նշեց նաև, որ սահմանամերձ համայնքների դպրոցներին էլ կտրամադրվեն լրացուցիչ կահույք և համակարգիչներ: