|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Բուհերում վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը: Օրենքն այդ շարադրմամբ ներկայացվել և իրավական ուժ է ստացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ: Սակայն պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ընդգծելով, որ իրեն ահազանգում են խախտումների մասին:
Երեկ, ի պատասխան «ՀՀ»-ի հարցի՝ նա նշել է, որ բողոքները շարունակվում են, նշվում են բուհեր, ֆակուլտետներ, անուններ, ազգանուններ, հեռախոսահամարներ և այլն: «Ես այդ տվյալները պարբերաբար փոխանցում եմ, փորձում եմ ակտիվացնել գործի մեջ և ԱԺ կրթության հանձնաժողովին, և նախարարությանը: Տեսնենք, թե ինչ է ստացվում»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝թերթիայսօրվահամարում։