|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մամուլն այսօր գրել է, որ երեկ խորհրդարանի միջանցքներում լայն թափով տեսախցիկների տեղադրման գործընթաց էր սկսվել։ «Թե ինչո՞ւ է խորհրդարանի ղեկավարությունը որոշել համատարած տեսախցիկներ տեղադրել ԱԺ միջանցքներում եւ որքան արժե այդ «հաճույքը», դեռ հայտնի չէ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Yerkir.am-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից փորձեց ստանալ հարցի պատասխանը: Պարզվում է` ԱԺ-ում տեսախցիկներ տեղադրվում են անվտանգության նկատառումներով: Համենայն դեպս, այդպես մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Դումանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ տեսախցիկներ տեղադրվելու են ինչպես շենքի ներսում, այնպես էլ ԱԺ ամբողջ տարածքում: Ըստ Դումանյանի` ֆինանսավորման բացակայության պատճառով մի քանի տարի հնարավոր չէր ապահովել անվտանգության համակարգի այդ կարեւոր բաղադրիչը, բայց հիմա համապատասխան գումարը հատկացվել է: