|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) եղբոր թիկնազորի նախկին պետը` «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Այվազյանը (Մանախը), այսօր` ժամը 14:30-ին, հացադուլ է հայտարարել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Դատապարտյալը, ով իրեն համարում է քաղբանտարկյալ, այս կերպ հերթական անգամ իր գժգոհությունն է հայտնում «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի անօրինականությունների, ինչպես նաև իր` պայմանական վաղաժամկետ ազատումը ձգձգելու դեմ:
Նշենք, որ նա 14 տարվա ազատազրկման է դատապարտվել սպանություն կատարելու համար:
Լուսանկարը` aravot.am-ի