|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Այսպես ասած Արտագաղթի ուսումնասիրման հանձնաժողովը մինչեւ հունվարի 24-ը կհրապարակի իր ուսումնասիրության արդյունքները։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նախնական տեղեկություններ արդեն կան եւ դրանք աղետալի են։
ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ով եւս մասնակցել է ուսումնասիրման աշխատանքներին, երեկ մեզ փոխանցեց, որ «Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ընտրանքային հետազոտության» արդյունքները, ըստ պայմանագրի, պետք է պատրաստ լինեն հունվարի 24-ին։ Թվեր նա չցանկացավ նշել՝ խորհուրդ տալով սպասել ուսումնասիրության հրապարակմանը։ Մեր տեղեկություններով, հարցվածների 80 եւ ավելի տոկոսը արտագաղթը կապել են սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, վատ պայմանների, աշխատատեղերի բացակայության հետ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: