|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ադրբեջանը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ Հայաստան կամ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունից կրկին հայտնել են ԼՂ հայության վերաինտեգրման պատրաստակամության մասին:
Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստանը այժմ պետք է կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղության և վստահության կառուցման վրա՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա:
«Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել, որպեսզի Ղարաբաղի հայերն ունենան ավելի լավ կյանք»,- ասվում է հայտարարության մեջ։