|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից, փոխանցում է РИА Новости-ն։
«Երկու երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի տարածքից վաղաժամկետ դուրս բերելու մասին ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որը ժամանակավորապես տեղակայվել է այստեղ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։