|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
«Արցախի համար պայքարը բոլորիս պայքարն է: Արցախի հայկականության վերականգնման համար պայքարը, նույնպես, բոլորիս պայքարն է: Մեզ բոլորիս այս հրապարակում հավաքել է մի պարզագույն մղում՝ տեր կանգնել սեփական իրավունքներին: Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ինչ-ինչ պիտակավորումներ տալ, թե իբր սա սոսկ սոցիալական աջակցության պահպանման համար պայքար է, ապա նրանք պարզապես զուրկ են տարրական բարոյականությունից»,- նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: