|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
2013-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել որպես PR-ի լավագույն մասնագետ: Այս տարի ՌԴ ղեկավարը մի շարք դիվանագիտական հաղթանակներ է գրանցել. գրում է The Huffington Post-ի լրագրող Ռոն Թորոսյանը:
«Օլիմպիադայի նախաշեմին Պուտինը ցույց տվեց, որ զուրկ չէ մարդկայնությունից և ազատ արձակեց իր թշնամի Միխայիլ Խոդորկովսկուն, որպեզսի նա կարողանա իր հիվանդ մոր կողքին լինել:
Սեպտեմբերին Պուտինը The New York Times-ում հոդված հրապարակեց և կոչ արեց ամերիկացիներին` թույլ չտալ, որ ԱՄՆ-ը Սիրիա ներխուժի: Պուտինը կարողացավ խաղաղապահի և Սիրիայի պաշտպանի դերում հանդես գալ:
Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանը օգտագործեց ԱՄՆ-ին որպես ագրեսոր ներկայացնելու համար: Արդյունքում` Օբամայի վարչակազմը մի շարք դիվանագիտական խնդիրների բախվեց»,- ասվում է հոդվածում:
Ըոտ Ռոն Թորոսյանի՝ այդ ամենը ցույց է տալիս, որ Պուտինը PR-ի մասնագետ է և լավ գլուխ է հանում այդ գործից: