|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Утрo-ի հետ զրույցում անդրադարձել է ազգամիջյան հակամարտություններին, իր հնարավոր քաղաքական կարիերային և այլ հարցերի:
Խոսելով ազգայնականության մասին՝ նա ասել է. «Ռուսներն առաջացել են մի շարք ազգերի միախառնումից, այդ թվում՝ ոչ սլավոնական: Արդյունքում ձևավորվել է մի ազգ, որը կոչվում է «ռուս»: Համոզվելու համար բավական է հիշել ռուսաստանցի անվանի գործիչների կենսագրությունը, ինչպիսիք են Ալեքսանդր Սուվորովը, Ֆյոդոր Դոստոևսկին: Ինչ է` Պուշկինը, Լերմոնտովը ռո՞ւս են: Իսկ Բարկլայ դե Տոլին, Բագրատիոնը, Իվան Ահեղը... Այդպես կարելի է անվերջ շարունակել»:
Հարցին՝ չէ՞ր ցանկանա քաղաքականություն մուտք գործել, Սոլովյովը պատասխանել է. «Ինչի՞ս է պետք` պատգանավոր դառնալ, հետո խնդրել ԶԼՄ-ներին, որ ինձ ելույթի հնարավորություն ընձեռեն: Ես առանց ջանք գործադրելու խոսում եմ օրական 12 ժամ: Այն, որ ես խոսում եմ մարդկանց հետ հենց քաղաքականություն է»: