|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 22-ին հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» հաղորդման եթերում քննարկել է Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության թեման:
«Հայաստանի կորուստը կարելի է պատկերացնել միայն սարսափելի երազում: Ղարաբաղում ստեղծված իրավիճակից հետո մեր հարաբերությունները բարդացան, քանի որ հայերը մեզ կոնկրետ պահանջ էին ներկայացնում` առաջին հերթին` Ադրբեջանին զենքի մատակարարումը, երկրորդ` Ադրբեջանը գնդակոծում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքները, այլև` Հայաստանի, և, եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ինչո՞ւ չենք պաշտպանում»,- ասել է նա հաղորդման ժամանակ:
Հաղորդավարները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները պատմաբան, լրագրող Արմեն Գասպարյանի հետ: Եթերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ռուսաց լեզվի դերին, Գյումրիում ռուսական ռազմաբազային և Հայաստանի դիրքորոշմանը Ղրիմը ճանաչելու հարցում: