|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երեկ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել մոտ վաթսուն հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստական աշխատանքներով։
Այս մասին մեզ հայտնեցին լավատեղյակ աղբյուրները։ Պատվիրակության անդամները երեկ տեղավորվում էին երևանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ է առել «Արմենիա Մարիոթ»-ում։
Սա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը տասը տոկոսն է։ Ինչպես հայտնել էինք, սպասվում է, որ Պուտինի այցի օրերին ՌԴ-ից Հայաստան են գալու 600 հոգի։ Երեկ Հայաստան ժամանածների մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ չկան։ Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ է բերվել նաև ՌԴ նախագահի զրահապատ մեքենան»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը։