|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ստորև ներկայացնում ենք այն.
«Ծանրամարտի Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին, որը հանդիսանում է ընդամենը «Հայաստանի ազգայինօլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անվանել է «սպորտային ղեկավար»: Նման հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չկրեր պարբերական բնույթ և չունենար հատուկ միտում:
Միտումնավոր հնչեցվող նմանատիպ ձևակերպումները հաճախ են կրկնվում ԶԼՄ-ներում, օրինակ՝ «hայրենական սպորտի ղեկավար», «hայրենական սպորտի ոլորտի ղեկավար» արտահայտությունները, ուստի պարզաբանում ենք.
Սպորտի ոլորտի ղեկավարը հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, որը կառավարում է նախարարությունը, որին այդ պաշտոնին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև պատասխանատու է իրեն վստահված բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակման, իրականացման և տիրող իրավիճակի հեռանկարային զարգացման համար»: