|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ համացանցից հեռացվել են նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը։
Սա անբարոյականության դրսևորում է պետության հանդեպ, պետական ժառանգության միտումնավոր արժեզրկում և ինքնահաստատման էժանագին փորձ: Ուզում եք ոչնչացնել այն, ինչին իրականում պիտի ձգտեք առնվազն մոտենալ, լավագույն դեպքում շարունակել: Սակայն, երևի թե, հենց սույնի անհասանելիությունն է ստիպել դիմել նման մանկամիտ քայլի` մասնագիտական գիտելիքների բացակայությունը և ոլորտային բացարձակ անտեղիակությունը ծածկելու միտումով:
Սպորտը այն առանցքային ոլորտն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին, որով մեզ ճանաչում և հարգում են, որով մենք ուժեղ ենք և հզոր ֆիզիկապես և բարոյապես: Մեր մարզիկները ստիպում են անգամ մեր թշնամիներին պատվել հայոց եռագույնը և հիմնը: Նման պահերին հպարտանում ենք ազգովի, իսկ այդ պահի գինը գիտենք միայն մենք` սպորտաշխարհի ներկայացուցիչներս:
Ցավում եմ, որ տարիների քրտնաջան աշխատանքից, գործադրած ջանքերից, կրած զրկանքներից, հաղթահարած դժվարություններից և անհավանական հաջողություններ գրանցելուց հետո, ոլորտի ապագան փոխանցել եմ դեպի բացարձակ անորոշություն»: