|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանում մեկնարկեց Վարդան Պետրոսյանի պաշտպանի կողմից դերասանի խափանման միջոց ընտրված կալանավորումը բողոքարկելու գործով դռնփակ դատական նիստը:
Yerkir.am-ի թղթակիցը դատարանի մոտից տեղեկացնում է, որ այս պահին հիսունից ավելի քաղաքացիներ, այդ թվում` դերասաններ, հավաքվել են դատարանի շենքի առջեւ եւ պահանջում են արդար վճիռ կայացնել: Այստեղ են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այստեղ են` որպես քաղաքացի, եւ պահանջում են արդար քննություն: Սաֆարյանը նաեւ ընդգծեց. «Այն, որ պատգամավորները խոստացել էին երաշխավորագիր ներկայացնել, դա բավական էր, որ կալանքը հանվեր»: