կարևոր
3970 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-30 12:46
Քաղաքական

Հայ քաղաքական մտքի ջրբաժանի մոտ. Տեր-Պետրոսյանի մոտ ոչինչ չի փոխվել

Հայ քաղաքական մտքի ջրբաժանի մոտ. Տեր-Պետրոսյանի մոտ ոչինչ չի փոխվել

Սեպտեմբերի 29-ին ՀրապարակTV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Զրուցակիցները հիմնականում խոսել են Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և հայկական երկու պետությունների նախկին նախագահների մասնակցությամբ ձևավորված հարթակի կարևոր նշանակության և այդ ձևաչափով կայացած առաջին քննարկման արդյունքում ձևավորված սպասելիքների և արձագանքների մասին: Անդրադարձ է կատարվել նաև սահմանային ծանր իրավիճակին, Հայոց պետականությանն սպառնացող վտանգներին և ներքաղաքական ճգնաժամին:

Ներկայացնելով Էջմիածնում կայացած հանդիպումը՝ Գեղամ Մանուկյանը նշել է. «Վեհափառի շուրջ կայացած ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումը, որ ի վերջո կայացավ Իշխան Սաղաթելյանի կոչի հիման վրա, հետագայում շատ ավելի ընդգրկուն պետք է լինի, ընդգրկված կլինեն նախկին վարչապետեր, արտգործնախարարներ, պաշտպանության նախարարներ, Գլխավոր շտաբի պետեր: Նպատակը փորձառության, գիտելիքի, տեղեկատվության հանրագումարով ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելն է: Կարող ենք արդեն ասել, որ մեկ հարցի շուրջ կա համաձայնության բոլոր կողմերի մեջ՝ դա ճգնաժամային իրավիճակի առկայության ընդունումն է»:

Տարաձայնությունները, ըստ Գեղամ Մանուկյանի, սկսվում են այս իրավիճակի պատասխանատուներին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: «Մի տարօրինակ բան արձանագրվեց: Ամիսներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի թիրախավորված խոսում էր Նիկոլ Փաշինյանի մասին՝ նրան անվանելով պաթոլոգիկ սուտասան, բայց այսօր կարծես Նիկոլ Փաշինյանը շրջանցվում է որպես պատասխանատու և մեզ կոչ է արվում կոնսոլիդացվել նրա շուրջ: Զուգահեռներ տանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների միջև՝ ՀՀ շարքային քաղաքացին մի դեպքում ամեն ինչ սևացված, չարագուշակ կանխատեսում ու մահախոսական է լսում մեր պետականության մասին, իսկ մյուս դեպքում՝ հույս ներշնչող, ուժ տվող խոսք, որ հնարավոր է նույնիսկ այս իրավիճակից ելք գտնել»,- ասել է Գեղամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: