|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կոմպոզիտորների միությունում շարունակվում է համագումարը: Yerkir.am-ի լրագրողը հաղորդում է, որ քիչ առաջ ելույթ ունեցավ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ինչից հետո ներկայացվեց վերջին տարիների ֆինանսական հաշվետվությունը՝ 2012թ. եկամուտներն ու արված ծախսերի օրինակով:
Դահլիճում ներկա էր նաև իրավաբան Կարեն Մանուչարյանը, ով Կոմպոզիտորների միության 5 անդամների կողմից լիազորված էր հաշվետվության մասին հարցերի դեպքում դիմել ելույթ ունեցողին: Սակայն համագումարի նախագահողը՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, չհամաձայնեց Մանուչարյանին տալ ձայնի իրավունք՝ պատճառաբանելով, որ հարցեր կարող են հնչեցնել միմիայն միության անդամները: Կոմպոզիտորների միության 5 անդամներից մեկը՝ Արամ Սաթյանը, ով լիազորել էր իրավաբանին, պնդեց. «Մենք կոմպոզիտորներ ենք՝ երաժշտության մարդիկ, ֆինանսական և իրավական մի շարք հարցերից գլուխ չենք հանում, ուստի իրավունք ունենք հարկ եղած դեպքում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Մանուչարյանին զրկելով հարց տալու իրավունքից՝ իրականում հենց մեզ ձայն չեք տալիս, և մեր հարցերն անտեսված են մնում»:
Ի պատասխան՝ Վլադիլեն Բալյանն ասաց. «Հայտարարում եմ մեկժամյա ընդմիջում»: