|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ելք» և «Ծառուկյան» դաշինքները չմասնակցեցին Դատական օրենսգրքի քվեարկությանը, սակայն օրենսգիրքն ընդունվեց թեժ մթնոլորտում: Մեծամասնության ձայները բավարար էին օրենքի անցկացման համար: Դահլիճում եղածներից կողմ քվեարկեց 63-ը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հեռակա էր կողմ քվեարկել:
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Բաբլոյանը հայտարարեց, որ ինքը շտապել է հայտարարել քվեարկության մասին, և մի քանի պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը: Նա վերաքվեարկություն հայտարարեց:
ԱԺ նախագահի այս որոշումը դուր չեկավ «Ելք» խմբակցությանը: Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով Բաբլոյանին, նշեց, որ երեկ նա թույլ չի տվել վերաքվեարկություն, և արդար չէ, որ այսօր դա անում է: Սակայն Բաբլոյանը պատասխանեց, որ ոչ թե պատգամավորների չքվեարկելու պատճառով է վերաքվեարկություն հայտարարում, այլ իր սխալի: «Ես ասացի, չէ՞, սխալվել եմ և ժամանակից շուտ եմ հայտարարել քվեարկություն»,- ասաց նա:
Երբ ԱԺ նախագահը հայտարարեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը քվեարկության դնելու մասին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց: Նրա այդ հայտարարությունից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը տեղից արձագանքեց. «Նիկո'լ, բալա' ջան, հերիք ա»: