|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թեեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար ստեղծված քննչական ծառայությունը սեպտեմբերի 25-ից դեռ միայն «թղթի վրա» է, չի գործում, այնուամենայնիվ, արդեն ունի պետական համարանիշներ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հատուկ իր ծառայության համար արդեն պահանջել ու ստացել է QC տառերով համարանիշներ ունենալու իրավունքը: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունից իր հետ տարած սեփական «Volkswagen phaeton» ավտոմեքենայի համարանիշներն արդեն փոխել է: Վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել Աղվան Հովսեփյանի «Volkswagen phaeton»-ը՝ 01 QC 001 համարանիշներով: