|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնի մուլտհերոս Սպունգ Բոբի տեսքով շիրմաքարը, որը դրված էր իրաքյան պատերազմի վետերան Քիմբերլի Ուոլքերի շիրիմին` Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի գերեզմանատանը, հանվել է. այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Գերեզմանատան հարցերով զբաղվող աշխատակիցները հայտնել են, որ այն չի համապատասխանել գերեզմանատան ընդհանուր տեսքին, այդ պատճառով էլ հանվել է, թեեւ գերեզմանատան տնօրենը հավաստիացրել է, որ այդ քայլն աշխատակցի չմտածված գործունեության արդյունք է միայն:
Քիմբերլիի քույր Կառա Ուոլքերն ասել է, որ բոլոր հարազատները վշտացած են, և իրենք ընտրել էին այդ ժպտացող կերպարն այն պատճառով, որ Քիմբերլին շատ է սիրել Սպունգ Բոբին: