|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.74 |
| EUR | ⚊ | € 417.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.7266 |
| GBP | ⚊ | £ 490.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում:
Թե կոնկրետ ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նախ եւս մեկ անգամ հիշեցրեց, որ պատվիրակության ձեւավորումը ԱԺ նախագահի իրավասությունների ներքո է, հետո նշեց, որ ձեռնպահ կմնա մանրամասներ նեկայացնել, նախ այն պատճառով, որ չգիտի, թե ինչ է անելու ԱԺ նախագահը:
"Երբեւե խոսք չի եղել, որ ԵԽԽՎ-ում ԱԺ-ի ողջ ներկապնակը պետք է ներկայացված լինի",-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Նա եւս մեկ անգամ անդրադարձավ այն խնդրին, թե ինչու են ՀՀԿ-ական պատգամավորը իրենց հարցի իրավունքը զիջել Զարուհի Փոստանջյանին: Հարությունյանը տեղեկացրեց, որ շատերը ծանոթ չեն ոչ ԵԽԽՎ-ի կանոնակարգին, ոչ այն ավանդույթներին, որ ձեւավորված է: "Բնականաբար, հարցի իրավունքը զիջելը քաղաքական ավանդույթ է: Եթե պատվիրակության հիմնական անդամները հարց չեն տալիս, տեղի է ունենում հարցի իրավունքի զիջում",-հայտարարեց Հարությունն ու ընդգծեց, որ "արհեստական կլիներ, եթե իշխանությունները հարց ուղղեին ՀՀ նախագահին", չնայած շատ պատվիրակություններ նման բաներ անում են:
Դավիթ Հարությունյանի համար անհասկանալի է, թե ինչու հարցը զիջելը նման աժիոտաժ բարձրացրեց: Հարությունյանը հիշեցրեց, որ Փոստանջյանը նախկինում էլ նմանաբնույթ հարցեր է բարձարեցրել, մի անգամ էլ օրինակ պահանջել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը լքի երկիրը: Փոստանջյանի այդ հարցը, ըստ Հարությունյանի, էթիկայի տեսանկյունից ավելի կոռեկտ է եղել, բայց ոչ պակաս սուր: "Այս ամենի արդյունքում ամենամեծ հարվածը ստացավ ընդդիմությունը",-հայտարարեց Հարությունյանը եւ հավելեց, որ ԵԽԽՎ-ում կարծում են, որ մեր ընդդիմությունն ավելի ողջամիտ է: